Համերգներ

Գալիք համերգներ
15 մյս
Չարենցավանի Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոց
Գնել տոմս

Մայիսի 15-ին՝ ժամը 19:00-ին, Չարենցավանի Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցի Մեծ դահլիճում տեղի կունենա Հայաստանի պետական կամերային երգչախմբի համերգը։

Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Մլքեյան։

Համերգին կհնչեն հայ կոմպոզիտորների լավագույն խմբերգերը՝ Կոմիտասից մինչ մեր օրեր։

Համերգը տեղի է ունենում Չարենցավանի Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցի 60-ամյա հոբելյանական համերգաշրջանի շրջանակում։

Տոմսերի արժեքը՝ 1000 դրամ

15 մյս
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն
Գնել տոմս

Մայիսի 15-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա երգեհոնային երաժշտության համերգ: 
Մենահամերգով հանդես կգա երգեհոնահար Լուսինե Հարությունյանը։

Երեկոյի ընթացքում ելույթ կունենան նաև սոպրանո Արփինե Հարությունյանը, ֆլեյտահարուհի Հայկուհի Հակոբյանը, դաշնամուր՝ Աննա Բակունց:

Ծրագրում՝ 
1. Ժան-Ժակ Բովարլե-Շարպանտիե. Grand Choeur՝ Դյումոնի արքայական մեսսայից
2. Յոհան Սեբաստիան Բախ. Պաստորալ Ֆա մաժոր, BWV 590 
I. Alla Siciliana
II. Allemande
III. Aria
IV. Alla Gigue
3. Ջուզեպպե Ջորդանի. «Caro mio ben»
Արփինե Հարությունյան (սոպրանո), Աննա Բակունց (դաշնամուր)
4. Յոհան Սեբաստիան Բախ. «Erbarm' dich mein, o Herre Gott», BWV 721
5. Անտոնիո Վիվալդի / Ջեմինիանո Ջակոմելիի. «Sposa son disprezzata»` «Bajazet» օպերայից 
Արփինե Հարությունյան (սոպրանո), Աննա Բակունց (դաշնամուր)
6. Յոհան Սեբաստիան Բախ. Ֆանտազիա և ֆուգա սոլ մինոր, BWV 542
7. Օլիվիե Մեսիյան. «O sacrum convivium» (երգեհոնի փոխադրություն՝ Լուսինե Հարությունյան)
8. Խոակին Ռոդրիգո. Հատվածներ «Fantasía para un gentilhombre» (Հայաստանյան պրեմիերա)
- Españoleta y Fanfare de la Caballería de Nápoles - Danza de las Hachas
Հայկուհի Հակոբյան (ֆլեյտա)
9. Անտոնիո Սարտորիո. Կլեոպատրայի արիա «Quando voglio» («Giulio Cesare in Egitto» օպերայից)
Արփինե Հարությունյան (սոպրանո), Աննա Բակունց (դաշնամուր)
10. Յոհան Սեբաստիան Բախ. Ֆուգա «Ժիգա» սոլ մաժոր, BWV 577
11. Հանս-Անդրե Շտամմ. Rondo alla Celtica (Հայաստանյան պրեմիերա)

Տոմսերի արժեքը՝ 2000, 3000, 4000 դրամ 

ՄԻՆՉԵՎ 6 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՈՒՏՔՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է։

Տեղեկությունների համար զանգահարել՝ (010) 52-67-18 
Տոմսարկղ` (010) 58-60-46, (055) 22-01-20

16 մյս
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն
Գնել տոմս

«Անուշ անուրջով». Երևանի պետական կամերային երգչախումբ 30

Մայիսի 16-ին՝ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա Երևանի պետական կամերային երգչախմբի համերգը: Երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Քրիստինա Ոսկանյան։

Այս համերգով մեկնարկում է Երևանի պետական կամերային երգչախմբի 30-ամյակին նվիրված համերգաշարը:

Ծրագրում՝

1.Կոմիտա.Հատվածներ հոգևոր խմբերգերից
2.Կոմիտաս.Աշխարհիկ խմբերգեր

  • Հայ գեղջուկ երգեր և պարերգեր, Շար Ա
  • Հայ գեղջուկ պարերգեր, Շար Բ
  • Հայ գեղջուկ պարերգեր, Շար Դ

3.Հատվածներ Շարերից
4.Էդգար Հովհաննիսյան. Խմբերգեր
5.Ժողովրդական երգերի մշակումներ

Տոմսի արժեքը՝2000-3000 ՀՀ դրամ

ՄԻՆՉԵՎ 6 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՈՒՏՔՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ  Է:
Տեղեկությունների համար զանգահարել՝ (010)526-718
Տոմսարկղ՝ (010)586-046, (055) 220-120

22 մյս
Չարենցավանի Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոց
Գնել տոմս

Մայիսի 22-ին՝ ժամը 19:00-ին, Չարենցավանի Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցի Մեծ դահլիճում տեղի կունենա Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի համերգը։

Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյան։

Ծրագրում կնչեն Յ․Ս․Բախի և Գ․Ֆ․Հենդելի երգեհոնային կոնցերտները;

Մենակատարներ՝

  • Արմեն Աղաջանյան
  • Թերեզա Ոսկանյան
  • Աննա Բակունց
  • Վահագն Մարգարյան

Համերգը տեղի է ունենում Չարենցավանի Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցի 60-ամյա հոբելյանական համերգաշրջանի շրջանակում։

Տոմսերի արժեքը՝ 1000 դրամ

 

 

23 մյս
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն
Գնել տոմս

Մայիսի 23-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերայի երաժշտության տանը տեղի կունենա Կոմիտասի անվան ազգային քառյակի համերգը՝ նվիրված Լևոն Չաուշյանի 80-ամյակին:

Ծրագրում՝
•    Լևոն Չաուշյան. Կվարտետ N 7
•    Էդուարդ Հայրապետյան. Կվարտետ N 3
•    Էդվարդ Միրզոյան. Կվարտետ «Թեմա վարիացիաներով»

Տոմսերի արժեքը՝ 2000, 3000, 4000, 5000 դրամ

Մինչև 6 տարեկան երեխաների մուտքը արգելվում է։

Տեղեկությունների համար՝ 010 52-67-18 
Տոմսարկղ՝ 010 58-60-46, 055 220-120

26 մյս
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն
Գնել տոմս

«Հայրենի՜ք, սիրելի». Հայաստանի պետական կամերային երգչախումբ

Մայիսի 26-ին` ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա «Հայրենի՜ք, սիրելի» խորագրով համերգը՝ Հայաստանի պետական կամերային երգչախմբի և մենակատարների մասնակցությամբ:

Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր`   ՀՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Մլքեյան

Համերգը նվիրվում է Առաջին Հանրապետության հռչակման օրվան։

Մենակատարներ՝

Մավր Մկրտչյան, Արմեն Գրիգորյան
Դաշնամուր և մշակումներ՝ Կարեն Անանյան

Ծրագրում՝

  1. Կոմիտաս. «Հայաստան»
  2. Մակար Եկմալյան. «Լռեց»
  3. Էդգար Հովհաննիսյան. «Սարդարապատ»
  4. Ռոբերտ Ամիրխանյան. «Երազի իմ երկիր Հայրենի»
  5. Առնո Բաբաջանյան. «Ազգ փառապանծ»
  6. Արամ Խաչարտրյան. «Գարուն Երևան», (մշակում՝ Կարեն Անանյանի)
  7. Կարեն Անանյան. Ֆանտազիա Արամ Խաչատրյանի թեմաներով, (մշակում՝ Կարեն Անանյանի)
  8. Էդգար Հովհաննիսյան. «Էրեբունի Երևան»

Տոմսերի արժեքը՝ 2000-5000 ՀՀ  դրամ

ՄԻՆՉԵՎ 6 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՈՒՏՔՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է։
Տեղեկությունների համար զանգահարել՝ (010) 52-67-18
Տոմսարկղ` (010) 58-60-46, (055) 22-01-20

27 մյս
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն
Գնել տոմս

«Իսպանիայից եմ գալիս». Սարսուելաներ | Տաղարան համույթ-45                 

Մայիսի 27-ին` ժամը 19:00, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը ներկայացնում է սոպրանո, միջազգային մրցույթների դափնեկիր Գայանե Ղամբարյանի «Իսպանիայից եմ գալիս» խորագրով մենահամերգը։

Երեկոյի ընթացքում կհնչեն հատվածներ իսպանական սարսուելաներից, ինչպես նաև իսպանական երգեր։

Համույթի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր` ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյան:

 Ծրագիր՝

1-ին բաժին

  • Պաբլո Լունա. «Իսպանիայից եմ գալիս» ՝ Կոնչայի ռոմանսը «Հրեա տղան» սարսուելայից
  • Կարլոս  Գուաստավինո.  «Վարդը և ուռենին»
  • Խերոնիմո Խիմենես. «Գրանադայի լեռները»՝ Մարիայի ռոմանսը «Նախահասիկը» սարսուելայից
  • Միգել Սանդովալ. «Առանց քո սիրո»
  • Միգել Մարկես. «Իմ արցունքները»՝ Մարգարիտայի ռոմանսը «Երկաթե մատանի» սարսուելայից
  • Ագուստին Լարա. «Գրանադա»

2-րդ բաժին

  • Ռուպերտո Չապի. «Կարֆելերաս», «Բանտարկյալների երգը»՝ Լուիզայի երգը «Զեբեդեոսի դուստրերը» սարսուելայից
  • Ֆեդերիկո Մորենո Տորրոբա. «Լա Պետեներա»՝ Վալենտինայի ռոմանսը «Մարչենացի կինը» սարսուելայից
  • Էռնեստո Լեկուոնա. «Մարիա Լա Օ»՝ Մարիա Լա Օյի ռոմանսը համանուն սարսուելայից  
  • Խերոնիմո Խիմենես և Մանուել Նյետո.«Ինձ անվանում են գեղեցկուհի»՝ Ելենայի արիան  «Սևիլյան սափրիչը» սարսուելայից  
  •  Խոսե Մարիա Կանո. «Լուսնի որդին»

Մշակումները և գործիքավորումը՝ Սեդրակ Երկանյանի

Համերգին մասնակցում է «Այաս» պարային  դպրոցը։

Գեղարվեստական ղեկավար՝ Ասյա Թադեվոսյան:

Տոմսերի արժեքը՝

Տոմսերի արժեքը՝ 2000, 3000, 5000 ՀՀ դրամ              

ՄԻՆՉԵՎ 6 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՈՒՏՔՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է։
Տեղեկությունների համար զանգահարել՝ (010) 52-67-18
Տոմսարկղ` (010) 58-60-46, (055) 22-01-20

30 մյս
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն
Գնել տոմս

Մայիսի 30-ին՝ ժամը 19:00, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա երգեհոնային երաժշտության համերգ։

Մասնակիցներ՝

• Լուսին Սառաջյան
• Աննա Բակունց
• Թերեզա Ոսկանյան
• Լուսինե Հարությունյան
• Արմեն Աղաջանյան
• Արմինե Մաթեվոսյան (սոպրանո)
• Հայկուհի Հակոբյան (ֆլեյտա)

Ծրագիր՝

Լուսին Սառաջյան
Յոհան Սեբաստիան Բախ․ 
• Տրիո սոնատ N.5 դո մաժոր, BWV 529
• Իտալական կոնցերտ - II Andante, BWV 971,  (փոխ. երգեհոնի համար)
Աննա Բակունց
Մակար Եկմալյան․ «Սուրբ, Սուրբ»
Մարիուս Մոննիկենդամ․ Տոկատ (1936), Հայաստանյան պրեմիերա
Թերեզա Ոսկանյան
Գերոգ Բյոմ․«Հայր մեր, որ երկնքում ես»
Յոհան Սեբաստիան Բախ․ «Սիրելի Հիսուս, մենք այստեղ ենք»
Յոհան Սեբաստիան Բախ․ Արիա «Սուրճի կանտատից»  
Արմինե Մաթևոսյան (սոպրանո),Հայկուհի Հակոբյան (ֆլեյտա)
Լուսինե Հարությունյան
Հանս-Անդրե Շտամմ.Ռոնդո կելտական ոճով 
Արմեն Աղաջանյան
Գաբրիել Ֆորե.«Պավանա» 
Լեոն Բյոլման.Տոկատ երգեհոնային սյուիտից

Տոմսերի արժեքը՝ 2000-400 ՀՀ դրամ
ՄԻՆՉԵՎ 6 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՈՒՏՔՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է։
Տեղեկությունների համար զանգահարել՝ (010) 52-67-18
Տոմսարկղ` (010) 58-60-46, (055) 22-01-20


Organ Music Concert
On May 30 at 7:00 PM, an organ music concert will take place at the Komitas Chamber Music Hall.
Participants:     
• Lusin Saradjian
• Anna Bakunts
• Tereza Voskanyan
• Lusine Arutyunyan
• Armen Aghajanyan
• Armine Matevosyan (soprano)
• Haykuhi Hakobyan (flute)

Program:

Lusin Sarajyan
Johann Sebastian Bach: 
•Organ Trio Sonata no.5 in C major, BWV 529
•Italian Concerto - II Andante, BWV 971,  (arr. for organ)
Anna Bakunts
Makar Yekmalyan: "The Sanctus"
Marius Monnikendam: Toccata voor orgel (1936) (Armenian premiere)
Tereza Voskanyan
Georg Böhm: "Vater unser im Himmelreich" 
Johann Sebastian Bach: "Liebster Jesu, wir sind hier", 
Johann Sebastian Bach: "Ei! wie schmeckt" from "Coffee cantata",   BWV 211
Armine Matevosyan (soprano), Haykuhi Hakobyan (flute)
Lusine Arutyunyan
Hans-André Stamm: Rondo alla Celtica
Armen Aghajanyan
Gabriel Fauré: "Pavane" 
Léon Boëllmann: Toccata from the Gothic Suite for Organ

Ticket prices: 2000 - 4000 AMD
ENTRY FOR CHILDREN UNDER 6 YEARS OLD IS PROHIBITED.
For information call: (010) 52-67-18
Ticket office: (010) 58-60-46, (055) 22-01-20
Ticket prices: 2000 - 4000 AMD
 

01 հնս
Գնել տոմս

Հունիսի 1-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, տեղի կունենա «Երգեհոնային հեքիաթներ. ճամփորդություն երգեհոնի կախարդական աշխարհ»  համերգ-ներկայացումը։ 

Հանդիսատեսը կբացահայտի երգեհոնային հեքիաթների կախարդական աշխարհն  նոր շնչով ու տրամադրությամբ։ 

Հեքիաթի ձևաչափով և սցենարական հետաքրքիր լուծումներով սիրված դերասանուհի Հասմիկ Վերդյանը խաղերի ու կատակների միջոցով երեխաներին կծանոթացնի երգեհոնի կախարդական աշխարհին՝ վերածելով սովորական երեկոն իսկական երաժշտական հեքիաթի։

Իսկ տաղանդավոր երգեհոնահարուհիներ Լուսինե Հարությունյանն ու Աննա Բակունցը կենդանի կատարումներով երեխաներին կտեղափոխեն երգեհոնի հնչյունների աշխարհ՝ Բախից մինչև Հարի Փոթերի գեղեցիկ մեղեդիներ։ Թզուկի դերում՝ երգեհոնահար Հարություն Թագվորյան։

Երեխաները ոչ միայն կլսեն երաժշտություն, այլև կդառնան պատմության մի մասը՝ մասնակցելով խաղերին ու բացահայտելով, թե ինչպես է երգեհոնը կարողանում խոսել երաժշտության լեզվով։

Սիրելի՛ ծնողներ, բաց մի թողեք այս երաժշտական հանդիպումը. սա բացառիկ հնարավորություն է՝ միավորելու արվեստն ու խաղը, կրթությունն ու զվարճանքը։

Տոմսերի արժեքը՝ 3000, 4000, 5000 դրամ

Ներկայացում- համերգը նախատեսված է 4 տարեկան և բարձր տարիքի երեխաների համար։

Տեղեկությունների համար զանգահարել՝ (010) 52-67-18,  
Տոմսարկղ` (010) 58-60-46
 

02 հնս
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն
Գնել տոմս

Հունիսի 2-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա «Հովեր» պետական կամերային երգչախմբի համերգը՝ «Արևմտաեվրոպական կոմպոզիտորների խմբերգային ստեղծագործություններ» խորագրով։
Ծրագրում ընդգրկված են մի շարք ստեղծագործությունների առաջին կատարումներ։

Կոնցերտմայստեր՝ Տիգրան Մեսրոպյան
Երգչախմբավար՝ Սոնա Հովհաննիսյան

Ծրագրում՝
•    Յոհան Սեբաստիան Բախ. Խորալ No. 22` «Չարչարանքներ ըստ Հովհաննու» օրատորիայից
•    Անտոն Բրուքներ․ «Ave Maria» 
•    Հուգո Վոլֆ․ «Վերջին խնդրանքը», «Հրաժարում»
•    Ռիխարդ Վագներ. «Ջերմոցում» - փոխադրումը՝ Կ. Գոթվալդի 
•    Յոհաննես Բրամս․ Գերմանական «Ռեքվիեմ», մաս 4-րդ 
•    Վոլֆգանգ Ռիմ․ Մոտետներ՝ «Մթնել է», «Տխուր ես, հոգիս», «Նրանք մթնեցրին աչքերս»
•    Քերոլայն Շոու․ «Ձեռքերին», 3-րդ մաս
•    Դարիուս Միյո․ «Բաբելոն»
•    Միխայել Օստրժիգա․ «Աստված օգնական մեզ»
•    Ֆելիքս Մենդելսոն․ Սաղմոս No. 43 «Դատիր ինձ, Աստված»
•    Յաակո Մյանտյույարվի. Սաղմոս No. 43 «Դատիր ինձ, Աստված» 

Տոմսերի արժեքը՝ 3000, 4000, 5000 դրամ

Մինչև 6 տարեկան երեխաների մուտքը արգելվում է։

Տեղեկությունների համար՝ 010 52-67-18 
Տոմսարկղ՝ 010 58-60-46, 055 220-120

«Իտալական երաժշտության մարգարիտները՝ բարոկկոյից մինչև կինոերաժշտություն». Հայաստանի պետական կամերային նվագախումբ

Հայաստանի պետական կամերային նվագախումբը հունիսի 3-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կներկայացնի «Իտալական երաժշտության մարգարիտները՝ բարոկկոյից մինչև կինոերաժշտություն» խորագրով համերգը։

Դիրիժոր՝ Վահագն Պապյան ՀՊԿՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր
Մենակատար՝ Բելլա Ամարյան. մեցցո-սոպրանո

Ծրագրում ընդգրկված են իտալական բիսեր՝ բարոկկոյից մինչև կինեմատոգրաֆիկ երաժշտություն։

  • Արկանջելո Կորելլի. Կոնչերտո գրոսսո սոլ մինոր, Op. 6, No. 8 («Սուրբ Ծննդյան կոնցերտ») - 15
  • Օտտորինո Ռեսպիգի. Մայրամուտ (Il Tramonto) - 17′
  • Լուիջի Բոկերինի. Լարային կվինտետ մի մաժոր, Op. 13, No. 5 -19′
  • Ջակոմո Պուչինի. «Քրիզանթեմներ» (Crisantemi) - 7′
  • Պիետրո Մասկանի. «Գեղջկական ասպետություն»- 4′
  • Նինո Ռոտա. Մեղեդի «Ամարկորդ»-ից - 2′

Համերգը իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի դեսպանության հետ համագործակցությամբ։

Տոմսերի արժեքը՝ 3000–7000 դրամ

Մինչև 6 տարեկան երեխաների մուտքն արգելվում է։
Տեղեկությունների համար՝ 10 52-67-18
Տոմսարկղ՝ 010 58-60-46, 055 220-120

04 հնս
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն
Գնել տոմս
Կամերային երաժշտության ազգային կենտրոնը և Հայաստանում Ուրուգվայի դեսպանությունը ներկայացնում են ուրուգվայական «Բատիմենտո Դուո»-ի «Tango Animal» խորագրով բացառիկ համերգը։
Հունիսի 4-ին՝ ժամը 19:30-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հանդիսատեսը հնարավորություն կունենա վայելելու տանգոյի պատմության ամենանշանակալի ուրուգվայցի և արգենտինացի հեղինակների ստեղծագործությունները՝ ներկայացված յուրահատուկ և ժամանակակից մեկնաբանությամբ։
Համերգային ծրագիրը հիմնականում հիմնված է երաժիշտների վերջին՝ «Tango Animal» ալբոմի ստեղծագործությունների վրա:
«Բատիմենտո Դուոն» ուրուգվայական գործիքային անսամբլ է, որի կազմում են Իգնասիո Կոռեան և Անդրես Ռեյը: Հենվելով տարածաշրջանային երաժշտության վրա` ուսումնասիրում են տարբեր երաժշտական ոճեր՝ մասնագիտանալով Ռիո դե լա Պլատային բնորոշ ժանրերում, ինչպիսիք են՝ տանգոն, վալսը և միլոնգան:
Անսամբլը ելույթ է ունեցել Ուրուգվայի ամենահեղինակավոր դահլիճներում, այդ թվում՝ Սոլիս թատրոնում, Սալա Սիտառոսայում և Սալա Հուգո Բալսոյում (SODRE):
Երաժիշտները մասնակցել են միջազգային փառատոների, վարպետության դասերի և համերգային ծրագրերի աշխարհի տարբեր երկրներում՝ Կոլումբիայից ու Մեքսիկայից մինչև Ճապոնիա, Իսպանիա, Անգլիա, Ֆինլանդիա և Արգենտինա։

Տոմսերի արժեքը՝ 3000-7000 ՀՀ դրամ

ՄԻՆՉԵՎ 6 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՈՒՏՔՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է։
Տեղեկությունների համար զանգահարել՝ 010 52-67-18
Տոմսարկղ` 010 58-60-46, 055 220-120

16 հնս
Արամ Խաչատրյան համերգասրահ
Գնել տոմս

Հունիսի 16-ին՝ ժամը 19:30-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական կամերային նվագախումբը կներկայացնի բացառիկ «Jazzical Komitas» համերգային նախագիծը՝ միաձուլելով հայկական հոգևոր ու ազգային երաժշտության խորությունն ու ջազային նորարարության ազատ արտահայտչականությունը։

Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահագն Պապյան։  

Համերգի մենակատարն է Նյու Յորքից ժամանած դաշնակահար և կոմպոզիտոր Ջոել Մարտինը։
Համերգը կղեկավարի բրիտանահայ դիրիժոր և տենոր Սիփան Օլահը։

Երևանյան հանդիսատեսն առաջին անգամ հնարավորություն կունենա կենդանի ունկնդրելու Ջոել Մարտինի հեղինակած «Jazzical Komitas» մշակումները՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի կատարմամբ։ 
Միջազգայնորեն ճանաչված դաշնակահար և կոմպոզիտոր Ջոել Մարտինը (Նյու Յորք) հայտնի է իր դասական վիրտուոզության և ջազային իմպրովիզացիայի պայթուցիկ համադրությամբ։ Նրա համագործակցությունների թվում են համաշխարհային ճանաչում ունեցող արվեստագետներ՝ Ալան Մենկենը, Ֆերգին, Սթիվի Ուանդերը և օպերային լեգենդ Քեթլին Բաթլը։
Չունենալով հայկական ծագում՝ Ջոել Մարտինի կապը Կոմիտասի երաժշտության հետ տևում է ավելի քան վեց տարի։ Նա իրեն անվանում է «ընտրված հայ»՝ իր խոր զգայական մեկնաբանություններով հուզելով հանդիսատեսին Երևանում, Լոս Անջելեսում և Նյու Յորքում։ Նրա նախագիծն արդեն ներառում է երկու ձայնասկավառակ, իսկ երրորդը նախատեսվում է թողարկել՝ Գրեմմիի առաջադրման ժամանակ։
Նրան միանում է բրիտանահայ դիրիժոր և տենոր Սիպան Օլահը (Լոնդոն), որի համագործակցությունը Մարտինի հետ նախագծին հաղորդում է առանձնահատուկ միջազգային և մշակութային խորություն։

Այս համերգը մաս է կազմում «Jazzical Komitas» 2026–2028 թվականների համաշխարհային շրջագայության, որը կընդգրկի 20 քաղաք։ Ջոել Մարտինի, Սիփան Օլահի և Հայաստանի պետական կամերային նվագախմբի առաջին համագործակցությունը տեղի է ունեցել 2025 թվականի հոկտեմբերի 4-ին՝ Նյու Յորքում, որից հետո նախատեսվում են ելույթներ Երևանում և Լոնդոնում։

Տոմսերի արժեքը՝ 3000–15000 դրամ
ՄԻՆՉԵՎ 6 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՈՒՏՔՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է։
Տեղեկությունների համար զանգահարել՝ 010 52-67-18
Տոմսարկղ` 010 58-60-46, 055 220-120

Անուն Շարք Տեղ Գին Ջնջել
 
  Առկա տոմսեր Գին Քանակ
Ընտրեք քանակը և սեղմեք Շարունակել կոճակը