Համերգներ

Գալիք համերգներ
04 սեպ
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն
Գնել տոմս

Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 19։30-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Հայաստանի պետական կամերային երգչախումբը և Գյուրջիև անսամբլը կներկայացնեն «Գյուրջիև և հայ միջնադարյան հոգևոր և ծիսական երաժշտություն» խորագրով համերգը։

Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ ՀՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Մլքեյան
Գյուրջիև անսամբլի գեղարվեստական ղեկավար և գործիքավորող՝ Լևոն Էսկենյան

Գյուրջիև անսամբլը երևանյան հանդիսատեսին կներկայացնի իր նոր ծրագրի պրեմիերան։

Ծրագիրը միավորում է Գ. Ի. Գյուրջիևի երաժշտությունը, հայ միջնադարյան հոգևոր երգարվեստն ու ծիսական երաժշտական ավանդույթները՝ նոր հնչեղություն ստանալով Լևոն Էսկենյանի նուրբ և ինքնատիպ գործիքավորումներում։

Տոմսերի արժեքը` 3000, 4000, 5000 ՀՀ դրամ

ՀԱՄԵՐԳԸ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ Է 6 ՏԱՐԵԿԱՆԻՑ ԲԱՐՁՐ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ՀԱՄԱՐ։ 

Տեղեկությունների համար զանգահարել՝ (010) 52-67-18
Տոմսարկղ` (010) 58-60-46, (055) 22-01-20

11 սեպ
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն
Գնել տոմս
Բրամս և Չայկովսկի. 2026–2027 համերգաշրջանի բացման համերգ

Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 19:00-ին, սիրով հրավիրում ենք Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն՝ ներկա գտնվելու Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգին և վայելելու Յոհաննես Բրամսի ու Պյոտր Իլյիչ Չայկովսկու ստեղծագործությունները։

Համերգը խորհրդանշական նշանակություն ունի, քանի որ հենց այս երաժշտական երեկոյով կմեկնարկեն Կամերային երաժշտության ազգային կենտրոնի և Հայաստանի պետական կամերային նվագախմբի 2026–2027 համերգաշրջանները։

Նվագախումբ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահագն Պապյան։

Մենակատար՝ դաշնակահար Արմինե Գրիգորյան

Ծրագրում՝

  • Յոհաննես Բրամս. Դաշնամուրային կվինտետ ֆա մինոր, op. 34
  • Պյոտր Իլյիչ Չայկովսկի. Սերենադ լարային նվագախմբի համար դո մաժոր, op. 48

Տոմսերի արժեքը՝ 3000-7000 ՀՀ դրամ

Համերգը նախատեսված է 6 տարեկանից բարձր հանդիսատեսի համար:
Տեղեկությունների համար զանգահարել՝ (010)526-718
Տոմսարկղ՝ (010)586-046, (055) 220-120

13 սեպ
Կամերային երաժշտության տան զբոսայգու բացօթյա բեմ
Գնել տոմս
Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 20։00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան զբոսայգու բացօթյա բեմում հանդես կգա Արցախի պետական ջազ նվագախումբը:

Ձեզ սպասում է ջազային բարձր տրամադրությամբ և խելահեղ ռիթմերով հագեցած հեղինակային ստեղծագործությունների երեկո:

Նվագախմբի ղեկավար՝ Տիգրան Սուչյան:

Տոմսերի արժեքը՝ 3000 - 10000 դրամ

Համերգը նախատեսված է 6 տարեկանից բարձր հանդիսատեսի համար:

Տեղեկությունների համար զանգահարել՝ (010) 52-67-18 

Տոմսարկղ` (010) 58-60-46

Անուն Շարք Տեղ Գին Ջնջել
 
  Առկա տոմսեր Գին Քանակ
Ընտրեք քանակը և սեղմեք Շարունակել կոճակը