Համերգներ

Գալիք համերգներ
29 մյս
Գնել տոմս

Մայիսի 29-ին՝ ժամը 19:30, Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կներկայացնի սոպրանո Գալինա Ցոլակյանի մենահամերգը՝ նվիրված Հանրապետության օրվան:

Գալինա Ցոլակյան՝ Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի մենակատար, միջազգային մրցույթների դափնեկիր։ 

Համերգը կղեկավարի համույթի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյանը։ 

Հրավիրյալ մենակատար՝ բաս բարիտոն Թովմաս Կարապետյան, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մենակատար:

Ծրագրում ընդգրկված են արիաներ օպերաներից, օրատորիաներից և զուգերգեր:  

Կհնչեն Բախի, Հենդելի, Պերգոլեզիի, Վիվալդիի, Լեհարի, Լուցիի, Ֆալվոյի, Խիմենեսի, Կուրտիսի, Սպենդիարյանի, Հարությունյանի ստեղծագործությունները:

Ծրագիր

Առաջին բաժին`

• Ալեքսանդր Սպենդիարյան. «Հրապուրել են ինձ քո սև աչերը»
• Ալեքսանդր Հարությունյան. «Երգիր ինձ համար»
• Ալեքսանդր Դոլուխանյան. «Ծիծեռնակ» 
• Լուիջի Լուցի. «Ավե Մարիա»
• Գեորգ Ֆրիդրիխ Հենդել. Արիա «Oհ, որքան քաղցր է բալասան քնարը»՝ «Ջոշուա» օրատորիայից 
• Յոհան Սեբաստիան Բախ. Արիա «Սիրո համար»՝ « Չարչարանքներ ըստ Մատթեոսի» օրատորիայից 
• Ջիովաննի Բատիստա Պերգոլեզի. Արիա «Իմ դժգոհ» «Սպասուհի տիրուհին» օպերայից
• Անտոնիո Վիվալդի. Արիա «Արմատե ֆաչե»՝ «Հուդիտի հաղթանակը» օրատորիայից
• Ջիովաննի Բատիստա Պերգոլեզի. Արիա «Վիդիտ սում»՝ «Ստաբատ Մատեր »-ից
• Գեորգ Ֆրիդրիխ Հենդել. Արիա «Ուրախացեք»՝ «Մեսսիայից»

Երկրորդ բաժին`

• Ֆրանց Լեհար. Զուգերգ « Շուրթերս լռում են»
• Ռոդոլֆո Ֆալվո. «Ասացեք նրան»
• Ավգուստին Լարա. «Գրանադա»   
• Խերոնիմո Խիմենեզ. Սարսուելա «Ինձ գարուն են անվանում»
• Էրնեստո Կուրտիս. Զուգերգ «Մի մոռացիր ինձ»

ՄԻՆՉԵՎ 6 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՈՒՏՔՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է:

Տեղեկությունների համար զանգահարել՝ (010) 52-67-18,  
Տոմսարկղ` (010) 58-60-46

Անուն Շարք Տեղ Գին Ջնջել
 
  Առկա տոմսեր Գին Քանակ
Ընտրեք քանակը և սեղմեք Շարունակել կոճակը