Concerts

Upcoming Events

[hy]
«Երգեհոնային հեքիաթներ. ճամփորդություն երգեհոնի կախարդական աշխարհ»

Նոյեմբերի 29-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության երրորդ միջազգային փառատոնի շրջանակում, տեղի կունենա «Երգեհոնային հեքիաթներ. ճամփորդություն երգեհոնի կախարդական աշխարհ» համերգ-ներկայացումը․ Այս անգամ փոքրիկ հանդիսատեսին սպասվում է գեղեցիկ անակնկալ․ համերգ-ներկայացումն ամբողջովին նոր շունչ ունի՝ հատուկ պատրաստված դեկորներով և հագուստներով, որոնք կբացեն երգեհոնային հեքիաթների կախարդական աշխարհը նոր լույսով։
Հեքիաթի ձևաչափով և սցենարական հետաքրքիր լուծումներով սիրված դերասանուհի Հասմիկ Վերդյանը խաղերի ու կատակների միջոցով երեխաներին կծանոթացնի երգեհոնի կախարդական աշխարհին՝ վերածելով սովորական երեկոն իսկական երաժշտական հեքիաթի։

Իսկ տաղանդավոր երգեհոնահարուհիներ Լուսինե Հարությունյանն ու Աննա Բակունցը կենդանի կատարումներով երեխաներին կտեղափոխեն երգեհոնի հնչյունների աշխարհ՝ Բախից մինչև Հարի Փոթերի գեղեցիկ մեղեդիներ։ Թզուկի դերում՝ երգեհոնահար Հարություն Թագվորյան։

Երեխաները ոչ միայն կլսեն երաժշտություն, այլև կդառնան պատմության մի մասը՝ մասնակցելով խաղերին ու բացահայտելով, թե ինչպես է երգեհոնը կարողանում խոսել երաժշտության լեզվով։

Սիրելի՛ ծնողներ, բաց մի թողեք այս երաժշտական հանդիպումը. սա բացառիկ հնարավորություն է՝ միավորելու արվեստն ու խաղը, կրթությունն ու զվարճանքը։ 

Տոմսերի արժեքը՝ 3000-4000-5000 դրամ

Ներկայացում- համերգը նախատեսված է 4 տարեկան և բարձր տարիքի երեխաների համար։

Տեղեկությունների համար զանգահարել՝ (010) 52-67-18,  
Տոմսարկղ` (010) 58-60-46
[/hy]
 

Name Row Seat Price Delete
 
  Available tickets Price Number
Choose the quantity and click on the Continue button