Concerts

Upcoming Events
Order Tickets

Հունվարի 12-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, տեղի կունենա «Երգեհոնային հեքիաթներ. ճամփորդություն երգեհոնի կախարդական աշխարհ» ամանորյա համերգ-ներկայացումը։ 

Հանդիսատեսը կբացահայտի երգեհոնային հեքիաթների կախարդական աշխարհն ամանորյա շնչով ու տրամադրությամբ։ 

Հեքիաթի ձևաչափով և սցենարական հետաքրքիր լուծումներով սիրված դերասանուհի Հասմիկ Վերդյանը խաղերի ու կատակների միջոցով երեխաներին կծանոթացնի երգեհոնի կախարդական աշխարհին՝ վերածելով սովորական երեկոն իսկական երաժշտական հեքիաթի։

Իսկ տաղանդավոր երգեհոնահարուհիներ Լուսինե Հարությունյանն ու Աննա Բակունցը կենդանի կատարումներով երեխաներին կտեղափոխեն երգեհոնի հնչյունների աշխարհ՝ Բախից մինչև Հարի Փոթերի գեղեցիկ մեղեդիներ։ Թզուկի դերում՝ երգեհոնահար Հարություն Թագվորյան։

Երեխաները ոչ միայն կլսեն երաժշտություն, այլև կդառնան պատմության մի մասը՝ մասնակցելով խաղերին ու բացահայտելով, թե ինչպես է երգեհոնը կարողանում խոսել երաժշտության լեզվով։

Սիրելի՛ ծնողներ, բաց մի թողեք այս երաժշտական հանդիպումը. սա բացառիկ հնարավորություն է՝ միավորելու արվեստն ու խաղը, կրթությունն ու զվարճանքը։

Տոմսերի արժեքը՝ 3000, 4000, 5000 դրամ

Ներկայացում- համերգը նախատեսված է 4 տարեկան և բարձր տարիքի երեխաների համար։

Տեղեկությունների համար զանգահարել՝ (010) 52-67-18,  
Տոմսարկղ` (010) 58-60-46
 

17 Jan
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն
Order Tickets

On January 17, at 7:00 PM, an organ music concert will be held at the Komitas Chamber Music Hall. Karine Hovhannisyan, Lusine Arutyunyan, Anna Bakunts, Harutyun Tagvoryan, Lusine Sarajyan, and Anna Arustamyan will perform.

In the program:
Karine Hovhannisyan
-Johann Sebastian Bach: Chaconne in D Minor, BWV 1178 (Armenian premiere) 
Anna Arustamyan
-Johann Sebastian Bach: "Herzlich tut mich verlangen", BWV 727
-Johann Pachelbel: Prelude Fugue and Ciacona in D minor
Harutyun Tagvoryan
-Johann Sebastian Bach: Prelude and Fugue in B minor, BWV544
Lusine Arutyunyan
-Johann Sebastian Bach: Canzona in D Minor, BWV 588 
-Felix Mendelssohn: Prelude and Fugue in D Minor, Op.37 
Anna Bakunts
-Johann Sebastian Bach: "Ich ruf zu dir, Herr Jesu Christ", BWV 639; Prelude and Fugue in C Major, BWV 545
Lusin Sarajyan
-Johann Sebastian Bach: “Jesu, meine Freude”, BWV 753
-Louis Couperin: Fantasie in D Minor, OL 2
-Georg Muffat: Toccata Undecima

Ticket prices: 2000, 3000, 4000 AMD

ENTRY FOR CHILDREN UNDER 6 YEARS OLD IS PROHIBITED.

For more information: 010 52-67-18
Box office: 010 58-60-46, 055 220-120

Name Row Seat Price Delete
 
  Available tickets Price Number
Choose the quantity and click on the Continue button