Համերգներ

Գալիք համերգներ

Երաժշտական հրաժեշտ գարնանը՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ

Մայիսի 31-ին` ժամը 19:30, Հայաստանի պետական կամերային նվագախումբը հրավիրում է գարնան վերջին օրը վայելելու դասական երաժշտության երեք վարպետների տարբեր ժամանակաշրջաններ ներկայացնող ստեղծագործությունները։ 

Համերգը ղեկավարելու է ճանաչված դիրիժոր Վահագն Պապյանը։

Մենակատարներ՝ 
Լուսինե Խաչատրյան (դաշնամուր). միջազգային մրցույթների դափնեկիր և մրցանակակիր, ով հանդես է եկել Եվրոպայի մի շարք առաջատար համերգասրահներում։   
Արմեն Մաիլյան (շեփոր). մենակատար, որի կատարումներն աչքի են ընկնում սահուն տեխնիկայով և երաժշտական խոր զգացողությամբ։ 

Ծրագիր
1․ Դմիտրի Շոստակովիչ. Կոնցերտ թիվ 1 դաշնամուրի և շեփորի համար, դո մինոր, Op. 35
2․ Օտտորինո Ռեսպիգի. «Հնագույն պարեր և երգեր»
3․ Էդվարդ Գրիգ. «Հոլբերգ սյուիտ» Op. 40

Մայիսի 31-ին` ժամը 19:30
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն 

ՄԻՆՉԵՎ 6 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՈՒՏՔՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է:

Տեղեկությունների համար զանգահարել՝ (010) 52-67-18
Տոմսարկղ` (010) 58-60-46

Աջակից՝ Աղվերան Արարատ Ռեզորթ

Անուն Շարք Տեղ Գին Ջնջել
 
  Առկա տոմսեր Գին Քանակ
Ընտրեք քանակը և սեղմեք Շարունակել կոճակը