Ազնավուր․ հավերժ մեղեդիներ
Փետրվարի 9-ին` ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա «Ազնավուր․ հավերժ մեղեդիներ» խորագրով համերգը՝ Հայաստանի պետական կամերային երգչախմբի և մենակատարների մասնակցությամբ։
Համերգը նվիրված է լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի երաժշտական ժառանգությանը։ Երգչախումբը կներկայացնի Ազնավուրի հանրաճանաչ ստեղծագործությունների բազմաձայն մշակումներ՝ համադրելով դասական և ժամանակակից մոտեցումները։
Մենակատարներ`
Մավր Մկրտչյան, Ժաննա Դավթյան, Արամ Ավետիսյան, Քերոբ Հովելյան, Մարինե Սաղաթելյան,Աբել Աբելյան, Վարդան Բադալյան
Դաշնամուր և մշակումներ՝ Կարեն Անանյան
Ծրագրում՝
Շառլ Ազնավուր
- «Կոմեդիանտներ»
- «Դեռ երեկ»
- «Վենետիկ առանց քեզ»
- «Մեռնել սիրելով»
- «Նրանք ընկան»
- «Բոհեմ»
- «Ֆորմիդաբլե»
- «Մնա»
- «Մամա»
- «Նա»
- «Հավերժ սեր»
- «Երբ սիրում ես ինձ»
- «Ավե Մարիա»
- «Քեզ համար Հայաստան»
Տոմսերի արժեքը` 3000-7000 ՀՀ դրամ
ՄԻՆՉԵՎ 6 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՈՒՏՔՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է։
Տեղեկությունների համար զանգահարել՝ (010) 52-67-18
Տոմսարկղ` (010) 58-60-46, (055) 22-01-20
Փետրվարի 10-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի և Երևանի պետական կամերային երգչախմբի համատեղ համերգը՝ նվիրված հայ նշանավոր հոգևորական, գիտնական, բանաստեղծ, կոմպոզիտոր և Մխիթարյան միաբանության հիմնադիր Մխիթար Սեբաստացու (1676–1749) ծննդյան 350-ամյա հոբելյանին։
Մխիթար Սեբաստացին նշանակալի դեր է ունեցել հայկական հոգևոր և մշակութային կյանքի ձևավորման գործում՝ անգնահատելի ներդրում ունենալով հայ գրականության, կրթության և հոգևոր երաժշտության զարգացման մեջ։
Ծրագրում ընդգրկված են Մխիթար Սեբաստացու, ինչպես նաև հայ հոգևոր երաժշտության նշանավոր ներկայացուցիչներ Հ. Գաբրիել Այվազովսկու, Հ. Ղևոնդ Ալիշանի, Հ. Մեսրոպ Ճանաշյանի, Հ. Կարապետ Տէր Սահակեանի և Հ. Վահան Յովհաննէսեանի ստեղծագործությունները՝ հանդիսատեսին ներկայացնելով հայկական եկեղեցական և երաժշտական ավանդույթի հոգևոր խորությունն ու գեղարվեստական հարուստ ժառանգությունը։
Երևանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Քրիստինա Ոսկանյան
Դիրիժոր՝ Հարություն Արզումանյան
Ծրագիր՝
1. «Զարթիր աշխարհ». Հ. Գաբրիել Այվազովսկի (3′)
2. «Երանուհի». Մխիթար Սեբաստացի (3′)
3. «Ըզքեզ Սուրբ Հայր». Մխիթար Սեբաստացի (3′)
4. «Աղաչեմ զքեզ». Մխիթար Սեբաստացի (4′)
5. «Անճարին խորան». Մխիթար Սեբաստացի (4′)
6. «Գովեալ դասուց». Մխիթար Սեբաստացի (3′)
7. «Օրօր». Մխիթար Սեբաստացի (3′)
8. «Բամ փորոտան». Հ. Ղևոնդ Ալիշան
9. «Պլպուլն Աւարայրի». Հ. Ղևոնդ Ալիշան (2′)
10. «Երգ ի Սուրբ Թարգմանիչս». Հ. Մեսրոպ Ճանաշեան (2′)
11. «Լոյսի քայլերգ». Հ. Կարապետ Տէր Սահակեան (2′)
12. «Ընդ հովանեաւ» (2′)
13. «Բուխուրիկ». Հ. Վահան Յովհաննէսեան (4′)
14. «Իմ հեռաւոր հայրենիք». Հ. Վահան Յովհաննէսեան (5′)
15. «Ով անդրանիկ համայնից». Հ. Վահան Յովհաննէսեան (5′)
Տոմսերի արժեքը՝ 2000, 3000, 5000 ՀՀ դրամ
ՄԻՆՉԵՎ 6 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՈՒՏՔՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է:
Տեղեկությունների համար զանգահարել՝ (010) 52-67-18
Տոմսարկղ՝ (010) 58-60-46, (055) 22-01-20
«Արևը կայնե կեսօր». Տաղարան-45
Փետրվարի 12-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Հնագույն երաժշտության Տաղարան համույթի «Արևը կայնե կեսօր» խորագրով համերգը:
Գեղարվեստական ղեկավար և դիրիժոր ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ՝ Սեդրակ Երկանյան:
Մենակատարներ՝
Հասմիկ Հարությունյան (բլուլ), Մարիաննա Գևորգյան (քանոն), Լուսինե Դավոյան (ուդ), Քրիստինե Մնացականյան (սանթուր), Արտակ Ասատրյան (դուդուկ), Գալինա Ցոլակյան (սոպրանո), Արամո Մամիկոնյան (տենոր), Հովսեփ Նշանյան (բարիտոն)։
Ծրագրում՝
1. Անհայտ հեղինակ. «Ուր ես, մայր իմ»
2. Մակար Եկմալյան. «Տեր, կեցո Դու զհայս»
3. Ժողովրդական-հարսանեկան. «Զեբագի»
4. Ժողողովրդական-հարսանեկան. «Ինչու Բինգյոլը մտար»
5. Խաչատուր Ավետիսյան. «Անընդհատ շարժում»
6. Ծովակ Համբարձումյան. «Տրապիզոնցիների պարը»
7. Սայաթ-Նովա. «Դուն էն հուրին իս»
8. Խաչատուր Ավետիսյան. «Կապույտ թռչուն»
9. «Ժողովրդական պարերի շար»
10. «Ղարաբաղի հորովել»
11. Ժողովրդական. «Չեմ կրնա խաղա, Շողեր ջան, Շախկըր, շուխկըր»
12. Կոմիտաս. «Անտունի»
13.«Սահարի» հայկական խճանկար N3 -ից
Տոմսերի արժեքը՝ 2000,3000 ՀՀ դրամ
ՄԻՆՉԵՎ 6 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՈՒՏՔՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է:
Տեղեկությունների համար զանգահարել՝ (010)526-718
Տոմսարկղ՝ (010)586-046, (055) 220-120
Փետրվարի 18-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, Հայաստանի պետական կամերային նվագախումբը կներկայացնի հատուկ համերգ՝ նվիրված ՀՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, նշանավոր կոմպոզիտոր և մշակութային գործիչ Էդվարդ Միրզոյանի ծննդյան 105-ամյակին։
Երաժշտական երեկոն կմեկնարկի բարոկկո երաժշտության բացառիկ գործով՝ Յոհան Սեբաստիան Բախի Նվագախմբային սյուիտ №3 ռե մաժոր (BWV 1068) ստեղծագործության կատարմամբ։
Համերգի երկրորդ մասում հանդիսատեսը կվայելի Էդվարդ Միրզոյանի «Սիմֆոնիա լարային նվագախմբի և գոսերի համար» ստեղծագործությունը, որը համարվում է 20-րդ դարի հայկական սիմֆոնիկ երաժշտության կարևոր գլուխգործոցներից մեկը։
Համերգը կղեկավարի դիրիժոր Վահագն Պապյանը։
Ծրագրում՝
Յոհան Սեբաստիան Բախ. Նվագախմբային սյուիտ № 3 ռե մաժոր, BWV 1068 Էդվարդ Միրզոյան. Սիմֆոնիա լարային նվագախմբի և գոսերի համար
Տոմսերի արժեքը՝ 3000-7000 ՀՀ դրամ։
ՄԻՆՉԵՎ 6 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՈՒՏՔՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է։
Տեղեկությունների համար զանգահարել՝ (010) 52-67-18
Տոմսարկղ` (010) 58-60-46, (055) 22-01-20
Վալերիան Շիուկաշվիլի. դաշնամուրային մենահամերգ
Փետրվարի 20-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա անվանի վրացի դաշնակահար, միջազգային մրցույթների դափնեկիր և մի շարք հեղինակավոր մրցույթների ժյուրիի անդամ Վալերիան Շիուկաշվիլիի առաջին մենահամերգը Հայաստանում:
Համերգը կազմակերպվում է «Պարոնյան» ընկերության և Կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ։
Վալերիան Շիուկաշվիլին հանդիսանում է GENERALBASS Baroque Music International Piano Competition-ի գլխավոր և մշտական ժյուրիի անդամներից մեկը։
Երևանյան այս բացառիկ երեկոն ներկայացնում է Վալերիան Շիուկաշվիլիի նուրբ երաժշտական արվեստը, վիրտուոզ տեխնիկան և խորապես լիրիկական մեկնաբանությունները։
Ծրագիրը ներառում է երեք մեծ կոմպոզիտորների գոհարներ՝ ներկայացված մեկ մենահամերգի մեջ՝ իբրև երաժշտական ճամփորդություն դարերի միջով։
Մասնակիցներ՝
Վալերիան Շիուկաշվիլի. դաշնամուր (Վրաստան)
Ծրագրում՝
Դոմենիկո Սկարլատի. Սոնատներ
Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ. Սոնատ №10 Դո մաժոր
Ֆրեդերիկ Շոպեն. Մազուրկաներ
Վալերիան Շիուկաշվիլին նաև կանցկացնի անվճար վարպետաց դասեր՝ փետրվարի 21-ին և 22-ին Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջում:
Վարպետաց դասերին մասնակցելու համար անհրաժեշտ է նախօրոք գրանցվել հետևյալ հղումով՝ www.generalbasscompetition.com/masterclasses կամ զանգահարել նշված հեռախոսահամարով՝ 044 152240:
Տոմսերի արժեքը՝ 3000,5000,7000,10.000 ՀՀ դրամ
ՄԻՆՉԵՎ 6 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՈՒՏՔՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է։
Տեղեկությունների համար զանգահարել՝ (010) 52-67-18
Տոմսարկղ` (010) 58-60-46, (055) 22-01-20
Փետրվարի 21-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը «Երգեհոն ու դաշնամուր» համերգային ծրագրով հանդես կգան Աննա Բակունցը, Թերեզա Ոսկանյանը, Արմեն Աղաջանյանը, Լուսինե Հարությունյանը և Տիգրան Պետրոսյանը:
Ծրագիր՝
-Գեորգ Ֆրիդրիխ Հենդել. «Սաբայի թագուհու ժամանումը»՝ «Սողոմոն» օրատորիայից, HWV 67
-Քրիստոֆ Վիլիբալդ Գլյուկ. «Մեղեդի»՝ «Օրփեոս և Էվրիդիկե» օպերայից
-Անտոնիո Վիվալդի. «Gloria in Excelsis Deo»՝ «Գլորիա» ռե մաժոր օրատորիայից, RV 589
-Յոհան Սեբաստիան Բախ. Largo՝ դո մինոր տրիո-սոնատից («Երաժշտական ընծա» շարք), BWV 1079
-Քամիլ Սեն-Սանս. «Ակվարիում» և «Ֆինալ»՝ «Կենդանիների դիմակահանդես» շարքից
-Պյոտր Չայկովսկի. «Փերի Դրաժեի պարը»՝ «Մարդուկ-Ջարդուկը» բալետից, op. 71
-Պյոտր Չայկովսկի. Maestoso՝ «Մարդուկ-Ջարդուկը» բալետից, op. 71
-Արամ Խաչատրյան. Ադաջիո՝ «Սպարտակ» բալետից
-Արամ Խաչատրյան. «Լեզգինկա»՝ «Գայանե» բալետից
-Ալեքսանդր Ցֆասման. «Ձյան փաթիլներ»՝ ջազային սյուիտից
-Գեորգի Սվիրիդով. «Ժամանակն առաջ»՝ նույնանուն ֆիլմի կինոերաժշտությունից
-Էնդրյու Լլոյդ Ուեբեր. Հատված «Օպերայի ուրվականը» մյուզիքլից
-Հանս Ցիմմեր. Հատված «Կարիբյան ծովի ծովահենները» կինոերաժշտությունից
-Մորիս Ռավել. «Բոլերո» (կրճատ տարբերակ)
Տոմսերի արժեքը՝ 2000, 3000, 4000, 5000 դրամ
Մինչև 6 տարեկան երեխաների մուտքը արգելվում է։
Տեղեկությունների համար՝ 010 52-67-18
Տոմսարկղ՝ 010 58-60-46, 055 220-120
Փետրվարի 23-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա «Հովեր» պետական կամերային երգչախմբի «Հայ կոմպոզիտորներ, հայ պոետներ» խմբերգային երաժշտության համերգը:
Երգչախմբավար՝ Սոնա Հովհաննիսյան
Կոնցերտմայստեր՝ Տիգրան Մեսրոպյան
Ծրագրում՝
Գ. Չթչյան
Ա. Կարապետյան
Լ. Չաուշյան
Տ. Մանսուրյան
Ե. Երկանյան
Ս. Երկանյան
Ա. Բոյամյան
Վ. Շարաֆյան
Տոմսերի արժեքը՝ 2000, 3000 դրամ
Մինչև 6 տարեկան երեխաների մուտքն արգելվում է։
Տեղեկությունների համար՝ 010 52-67-18
Տոմսարկղ՝ 010 58-60-46, 055 220-120
Մենակատարներ՝
• Շողիկ Թորոսյան. սոպրանո (Լիբանան)
• Մարիա Փալազյան. դաշնամուր (Միացյալ Թագավորություն)
• Սիփան Օլահ. դիրիժոր, տենոր, համերգի գեղարվեստական ղեկավար (Միացյալ Թագավորություն)
Ծրագրում ընդգրկված են հայ և արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ Էդ․ Միրզոյան, Ֆ․ Շուբերտ, Լ․Սարյան, Լ․Արդիտի, Ֆ․ Լեհար, Ռ․ Ամիրխանյան, Ա․ Խաչատուրյան, Ջ․ Պուչինի, Ա․ Լ․ Վեբեր, Մ․ Ալես, Ջ․ Քերն, Ա․ Ալաբիև, Ա․ Բաբաջանյան, Կ․ Բիկսիո, Ա․ Տիգրանյան, Ա․ Այվազյան։
Տոմսերի արժեքը՝ 3000-7000 ՀՀ դրամ
ՄԻՆՉԵՎ 6 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՈՒՏՔՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է։
Տեղեկությունների համար զանգահարել՝ (010) 52-67-18
Տոմսարկղ` (010) 58-60-46, (055) 22-01-20
Փետրվարի 25-ին` ժամը 19։00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Հայաստանի պետական կամերային երգչախումբը կներկայացնի Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին նվիրված համերգային երեկո։
Համերգը կղեկավարի Երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ ՀՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Մլքեյանը։
Համերգի ընթացքում կներկայացվեն հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ գրված Ավետիք Իսահակյանի խոսքերով։
Ծրագրում՝
-Ժողովրդական․ «Որսկան ախպեր»
-Արմեն Տիգրանյան․ «Սեւ աչերեն»
-Դանիել Ղազարյան․ «Գետակի վրա», «Քույր իմ նազելի»
-Վլադիլեն Բալյան․ «Տարիներ հետո»
-Էդուարդ Միրզոյան․ «Երազ տեսա», «Ասում են թե»
-Էդուարդ Աբրահամյան․ «Ախ ես սիրու ճամփի ափում», «Հայրենիքիս»
-Ռոբերտ Մլքեյան․ «Բինգյոլ»
-Տիգրան Մանսուրյան. «Ծով», «Ռավենայում», «Արևելքի հավքը», «Ալագյազը աստղերի մեջ», «Լուսինն ինչպես կարապ», «Սև մութ ամպեր», «Ալագյազի լանջերում»
Բոլոր ստեղծագործությունների խոսքերի հեղինակն է Ավետիք Իսահակյանը։
Տոմսերի արժեքը՝ 2000-5000 ՀՀ դրամ
ՄԻՆՉԵՎ 6 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՈՒՏՔՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է:
Տեղեկությունների համար զանգահարել՝ (010) 52-67-18,
Տոմսարկղ` (010) 58-60-46
Պերգոլեզի. «Ստաբատ Մատեր»-«Տաղարան» համույթ- 45
Փետրվարի 26 –ին` ժամը19.00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի համերգը:
Գեղարվեստական ղեկավար և դիրիժոր ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ՝ Սեդրակ Երկանյան:
Մենակատարներ՝ Մենակատարներ՝ Լուսինե Մարկոսյան (մեցցո-սոպրանո), Գայանե Ղամբարյան (սոպրանո), Զավեն Հարությունյան (ֆագոտ)
Ծրագրում՝
- Ջիովաննի Բատտիստա Պերգոլեզի. «Ստաբատ Մատեր»
- Ջիովաննի Բատտիստա Պերգոլեզի.Նախերգանք « Տիրուհի սպասուհին» օպերայից
- Անտոնիո Վիվալդի. «Կոնցերտ ֆագոտի և նվագախմբի համար Սոլ մինոր»
Տոմսերի արժեքը՝ 2000-5000 ՀՀ դրամ
ՄԻՆՉԵՎ 6 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՈՒՏՔՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է:
Տեղեկությունների համար զանգահարել՝ (010)526-718
Տոմսարկղ՝ (010)586-046, (055) 220-120






