Համերգներ

Գալիք համերգներ
18 մրտ
Գնել տոմս

Յոզեֆ Հայդն - «Աշխարհի արարումը»

Մարտի 18-ին, ժամը 19:00
Արամ Խաչատրյան համերգասրահ

Ավստրիացի կոմպոզիտոր Յոզեֆ Հայդնի  «Աշխարհի արարումը» օրատորիան գրվել է 1796-1798թթ. ընթացքում։ Առաջին անգամ կատարվել է Վիեննայում 1799 թ. մարտի 19-ին։
Օրատորիան ներկայացնում և փառաբանում է աշխարհի արարումն ինչպես այն նկարագրված է Աստվածաշնչի Հին Կտակարանի Ծննդոց գրքում Ջոն Միլթոնի  «Կորսված դրախտը» պոեմում։ Այն կառուցված է երեք մասից. Առաջինը վերաբերում է լույսի, երկնքի և երկրի, արևի և լուսնի, ցամաքի ու ջրի և բույսերի ստեղծմանը։Երկրորդը վերաբերում է կենդանիների, տղամարդու և կնոջ ստեղծմանը: Եզրափակիչ մասը նկարագրում է Ադամին և Եվային Եդեմի պարտեզում իրենց երջանիկ ժամանակների ընթացքում՝ պատկերելով իդեալականացված սերը ներդաշնակ «նոր աշխարհի» հետ։

Հայաստանի պետական կամերային նվագախումբ

Երևանի պետական կամերային երգչախումբ
Գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Քրիստինա Ոսկանյան 

«Կոմիտաս» երգչախումբ
Խմբավար՝ Գայանե Սահակյան 

Մենակատարներ՝ 

Նելլի Քալաշյան սոպրանո
Շահանե Աղաքարյան սոպրանո
Գուրգեն Պողոսյան տենոր
Աշոտ Ղանթարջյան բաս-բարիտոն

Դիրիժոր՝ Ուլիսես Իյան (Իսպանիա)

Համերգի հովանավոր՝ «Փարվանյան Քոնսալթինգ» խորհրդատվական ընկերություն

Աջակիցներ՝ «ԱՂՎԵՐԱՆ ԱՐԱՐԱՏ ՌԵԶՈՐԹ» հյուրանոց
«ՄՈՐԵՆԻ»

Տոմսերի արժեքը՝ 3.000 – 15.000 դրամ

Անուն Շարք Տեղ Գին Ջնջել
 
  Առկա տոմսեր Գին Քանակ
Ընտրեք քանակը և սեղմեք Շարունակել կոճակը