Հունվարի 31–ին, ժամը 19։30
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն
Հայկ Մելիքյանի 2025թ. առաջին մենահամերգը՝ նվիրված հայ և շվեյցարացի մեր օրերի կոմպոզիտորների ստեղծագործություններին՝ 2000+ նախագծի շրջանակում։
1900+ և 2000+ համաշխարհային դաշնամուրային երաժշտության համերգաշարերը հայ ունկնդրին են ներկայացնում տարբեր ժողովուրդների 20-րդ և 21-րդ դարերի երաժշտության գլուխգործոցները։
Համերգի ընթացքում հնչելու են մի շարք հայաստանյան պրեմիերաներ՝ Հոլիգեր, Ֆուրեր, Ժարել, Բովե, Աճեմյան, Ամիրյան և այլոք։
Գործընկերներ՝ ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանություն, Կամերային երաժշտության ազգային կենտրոն։
1900+ և 2000+ նախագիծն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և դիվանագիտական առաքելությունների աջակցությամբ։
ՄԻՆՉԵՎ 6 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՈՒՏՔՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է:
Տեղեկությունների համար զանգահարել՝ (010) 52-67-18
Տոմսարկղ` (010) 58-60-46