Համերգներ

Գալիք համերգներ
23 հոկ
ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑ
Գնել տոմս

ՅՈԽԵՄ ՇՈՒՐՄԱՆ /Նիդերլանդներ/ ԵՎ ՎԱՀԱԳՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ /Հայաստան/
ՎԱՀԱԳՆ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԳԵՀՈՆԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆ

ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑ
Հոկտեմբերի 23-ին, ժամը 18:00 

ՄՈՒՏՔՆ ԱԶԱՏ Է

Ծրագրում՝

ՎԱՀԱԳՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ
ՏԱՐՈՆԱՑԻ / ԿՈՄԻՏԱՍ - «Խորհուրդ Խորին»
ԱՅՐԻՎԱՆԵՑԻ / ԿՈՄԻՏԱՍ - «Սիրտ իմ սասանի»
ՇՆՈՐՀԱԼԻ / ԵԿՄԱԼՅԱՆ - «Ամեն Հայր Սուրբ»
ՅՈՀԱՆ ՍԵԲԱՍՏԻԱՆ ԲԱԽ (1685-1750) - Ֆանտազիա և ֆուգա սոլ մինոր, BWV 542
ՖԵՐԵՆՑ ԼԻՍՏ - Պրելյուդ և ֆուգա B.A.C.H թեմայով

ՅՈԽԵՄ ՇՈՒՐՄԱՆ
ՅՈՀԱՆ ՍԵԲԱՍՏԻԱՆ ԲԱԽ(1685-1750)
• Տեր Հիսուս Քրիստոս, դարձիր մեզ, BWV 655
• Ես չեմ ուզում թողնել Աստծուն, BWV 658
ՌՈԲԵՐՏ ՇՈՒՄԱՆ (1810-1856)
• Էտյուդներ ոտնակներով դաշնամուրի համար, Op. 56 - Mit innigen Ausdruck
• Վեց էտյուդ ԲԱԽ – ի անվան հիման վրա, Op. 60: V. Lebhaft
ՅՈԶԵՖ ՌԱՅՆԲԵՐԳԵՐ (1839-1901) 
Երգեհոնային սոնատ 3, Op. 88
- Pastorale. Con moto
- Intermezzo
- Fuge

ՅՈԽԵՄ ՇՈՒՐՄԱՆԸ Ֆրանեկերի Martinikerk-ի տիտղոսավոր երգեհոնահարն է և 1842 թվականին ստեղծված Վան Դամի մոնումենտալ երգեհոնի կանոնավոր կատարողը։
2015 թվականին Վուպերտալի երգեհոնի միջազգային մրցույթում արժանացել է երրորդ մրցանակի։ 2017 թվականին Հարլեմում կայացած Սեզար Ֆրանկ միջազգային մրցույթում արժանացել է երկրորդ մրցանակի և հանդիսատեսի մրցանակին։ 2018 թվականին Լյուբեկում և Համբուրգում կայացած Buxtehude երգեհոնային միջազգային մրցույթում արժանացել է երկրորդ մրցանակի։ 2016 և 2019 թվականներին նա եղել է Պոլ Հոֆհայմերի անվան երգեհոնային հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլի մասնակից։

Նա համերգներով հանդես է գալիս որպես մենակատար նվագակցող, պարբերաբար մասնակցում է նոր ստեղծագործությունների պրեմիերաներին։ Յոխեմ Շուրմանը նաև ակտիվ է որպես երգեհոնի և դաշնամուրի ուսուցիչ և հանդիսանում է Stichting Organum Frisicum-ի գեղարվեստական խորհրդատուն:

ՎԱՀԱԳՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային բաժինը: Համերգներով հանդես է եկել ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։ Որպես մենակատար համագործակցել է Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնի (մաեստրո Կարեն Դուրգարյան),  Հայաստանի պետական սիմֆոնիկ (մաեստրո Գևորգ Մուրադյան)  և Master Orchestra նվագախմբերի հետ (մաեստրո Սերխիո Բայետտա/ Իտալիա)։

2019 թվականից ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցաբար հեղինակել ու իրականացրել է «Կոմիտաս 150», «Երգեհոնային երաժշտության զարգացման հեռանկարներ», «Երգեհոնային կամուրջ», «Արամ Խաչատրյան 120» համերգային ծրագրերը։ Եվրամիության կողմից ֆինանսավորվող EU4Culture նախագծի շրջանակներում իրականացրել է «Արվեստի ամառային ճամբար» ծրագիրը։ 

Մանկավարժական  գործունեությունը սկսել է  2012 թվականից Չարենցավանի Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցում, որպես դաշնամուրի և երգեհոնի դասատու:

Անուն Շարք Տեղ Գին Ջնջել
 
  Առկա տոմսեր Գին Քանակ
Ընտրեք քանակը և սեղմեք Շարունակել կոճակը