Համերգներ

Գալիք համերգներ
24 հոկ
Կամերային երաժշտության տուն
Գնել տոմս

ՅՈԽԵՄ ՇՈՒՐՄԱՆ երգեհոն /Նիդերլանդներ/
ՎԱՀԱԳՆ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԳԵՀՈՆԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆ

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն
Հոկտեմբերի 24-ին, ժամը 19:00 

ՅՈԽԵՄ ՇՈՒՐՄԱՆԸ Ֆրանեկերի Martinikerk-ի տիտղոսավոր երգեհոնահարն է և 1842 թվականին ստեղծված Վան Դամի մոնումենտալ երգեհոնի կանոնավոր կատարողը։

Նա 1997-ից 2007 թվականներին երգեհոնի դասեր է ստացել Յոհան Գ. Քորսից: Այնուհետև սովորել է Թեո Ջելեմայի և Էրվին Վիերսինգայի մոտ Գրոնինգենի Պրինս Կլաուս կոնսերվատորիայում, որտեղ 2013թ. ստեցել է երաժշտության մագիստրոսի կոչում: Յոխեմ Շուրմանը մի քանի ամիս դասեր է վերցրել Լեո վան Դոզելարից և Պաոլո Կրիվելարոյից Բեռլինի Արվեստի համալսարանում: Նա վարպետության դասեր է ստացել Վոլֆգանգ Զերերից, Էրիկ Լեբրունից, Էդոարդո Բելոտտիից և Պիտեր Դիրքսենից։ 2016 թվականից Յոխեմ Շուրմանը կրկին ուսանում է իր նախկին ուսուցիչ Յոհան Գ. Քորսի մոտ։

2013 թվականի դեկտեմբերին Յոխեմ Շուրմանը արժանացել է «Արծաթե ջութակ» մրցանակի, որը երաժշտական մրցանակ է Նիդեռլանդների հյուսիսից երիտասարդ տաղանդների համար: Ժյուրիի զեկույցը բարձր է գնահատել նրա բազմակողմանիությունը, համոզիչ կատարումը և նախաձեռնողականությունը: 2015 թվականի օգոստոսին Վուպերտալում երգեհոնի միջազգային մրցույթում արժանացել է երրորդ մրցանակի։ 2017 թվականի մայիսին Հարլեմում կայացած Սեզար Ֆրանկ միջազգային մրցույթում արժանացել է երկրորդ մրցանակի և հանդիսատեսի մրցանակին։ 2018 թվականի սեպտեմբերին Լյուբեկում և Համբուրգում կայացած Buxtehude երգեհոնային միջազգային մրցույթում արժանացել է երկրորդ մրցանակի։ 2016 և 2019 թվականներին նա եղել է Պոլ Հոֆհայմերի անվան երգեհոնային հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլի մասնակից։

Նա համերգներով հանդես է գալիս որպես մենակատար նվագակցող, պարբերաբար մասնակցում է նոր ստեղծագործությունների պրեմիերաներին։ Յոխեմ Շուրմանը նաև ակտիվ է որպես երգեհոնի և դաշնամուրի ուսուցիչ և հանդիսանում է Stichting Organum Frisicum-ի գեղարվեստական խորհրդատուն:

Ծրագրում՝
ԴԻՏՐԻԽ ԲՈՒՔՍՏԵՀՈՒԴԵ (1637-1707)
Տոկատ ֆա մաժոր, BuxWV 157
ՅՈՀԱՆ ՍԵԲԱՍՏԻԱՆ ԲԱԽ (1685-1750)
Պաստորալ, BWV 590 (4 մասեր)
Պրելյուդ  և ֆուգա սոլ մաժոր, G BWV 541
ՅՈՀԱՆ ԼՅՈՒԴՎԻԳ ԿՐԵԲՍ (1713-1780)
Տրիո 2 ստեղնաշարի և ոտնակի համար
- Adagio
- Non molto allegro
ՅՈԶԵՖ ՀԱՅԴՆ (1732-1809)
Սոնատ ռե մաժոր, Hob. XVI: 37
- Allegro con brio
- Largo e sostenuto
- Finale. Presto ma non troppo
ՅՈՀԱՆ ՔՐԻՍՏԻԱՆ ԿԻՏԵԼ (1732-1809)
Պրելյուդ լա մինոր
ՅՈՀԱՆ ՍԵԲԱՍՏԻԱՆ ԲԱԽ
Իտալական կոնցերտ ֆա մաժոր, BWV 971
- (Allegro)
- Andante
- Presto
Պրելյուդ և ֆուգա ռե մաժոր, D BWV

ՄԻՆՉԵՎ 6 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՈՒՏՔՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է:

Տեղեկությունների համար զանգահարել՝ (010) 52-67-18
Տոմսարկղ` (010) 58-60-46

Անուն Շարք Տեղ Գին Ջնջել
 
  Առկա տոմսեր Գին Քանակ
Ընտրեք քանակը և սեղմեք Շարունակել կոճակը