
«Երգեհոնային հեքիաթներ. ճամփորդություն երգեհոնի կախարդական աշխարհ»
Հուլիսի 14-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, տեղի կունենա «Երգեհոնային հեքիաթներ. ճամփորդություն երգեհոնի կախարդական աշխարհ» 3-րդ համերգ-ներկայացումը․ երեխաներին սպասվում է երգեհոնային երաժշտության հեքիաթային երեկո՝ լի զվարճալի և ինտերակտիվ զրույցներով։
Հեքիաթի ձևաչափով և սցենարական հետաքրքիր լուծումներով սիրված դերասանուհի Հասմիկ Վերդյանը խաղերի ու կատակների միջոցով երեխաներին կծանոթացնի երգեհոնի կախարդական աշխարհին՝ վերածելով սովորական երեկոն իսկական երաժշտական հեքիաթի։
Իսկ տաղանդավոր երգեհոնահարուհիներ Լուսինե Հարությունյանն ու Աննա Բակունցը կենդանի կատարումներով երեխաներին կտեղափոխեն երգեհոնի հնչյունների աշխարհ՝ Բախից մինչև Հարի Փոթերի գեղեցիկ մեղեդիներ։ Թզուկի դերում՝ երգեհոնահար Հարություն Թագվորյան։
Երեխաները ոչ միայն կլսեն երաժշտություն, այլև կդառնան պատմության մի մասը՝ մասնակցելով խաղերին ու բացահայտելով, թե ինչպես է երգեհոնը կարողանում խոսել երաժշտության լեզվով։
Սիրելի՛ ծնողներ, բաց մի թողեք այս երաժշտական հանդիպումը. սա բացառիկ հնարավորություն է՝ միավորելու արվեստն ու խաղը, կրթությունն ու զվարճանքը։
Ներկայացում- համերգը նախատեսված է 4 տարեկան և բարձր տարիքի երեխաների համար։
Տեղեկությունների համար զանգահարել՝ (010) 52-67-18,
Տոմսարկղ` (010) 58-60-46

Կաթիլ Բենդ և Գորջըս Բիթս. Բացօթյա համերգ
Կամերային երաժշտության ազգային կենտրոնը հուլիս 16-ին՝ ժամը 20:30-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան զբոսայգու բացօթյա բեմում հրավիրում է ազգային երաժշտությամբ պարուրված անմոռանալի երաժշտական երեկոյի՝ վայելելու հայկական սիրված երգերը Կաթիլ Բենդի և Գորջըս Բիթսի յուրօրինակ մատուցմամբ
Ծրագրում՝
ԿԱԹԻԼ ԲԵՆԴ
Լազպարի, Ցայգանվագ, Գերմեր, Հովերին, Բռուն, Ակն, Ժամանում, Զիմ խորոդիկ յար, Էս Գիշեր, Կալին խոտ, Սոնա յար, Խամ խամա, Կուզիմ, Խիո, Էս գիշեր, Ախպրի Ճամփին, Զուրփիջինե, Ռինո
ԳՈՐՋԸՍ ԲԻԹՍ
Ա. Բաբաջանյանի, Ռ. Ամիրխանյանի, Ա. Քարթալյանի և այլոց սիրված ստեղծագործությունները ռիթմիկ և DJ-ի մատուցմամբ՝ յուրովի ելևէջներով
Տեղեկությունների համար զանգահարել՝ (010) 52-67-18
Տոմսարկղ` (010) 58-60-46

Հայկական մեղեդիներ՝ երևանյան երկնքի տակ
Հուլիսի 17-ին` ժամը 20:30, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան զբոսայգու բացօթյա բեմում Հայաստանի պետական կամերային նվագախումբը հրավիրում է երևանյան երկնքի տակ վայելելու հայ մեծանուն կոմպոզիտորների գեղեցիկ և զգացմունքային ստեղծագործությունները՝ լի ջերմ հիշողություններով։
Համերգի ժամանակ կհնչեն լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի երգերը, Կոմիտասի դյութիչ մեղեդիները, Ռուբեն Ալթունյանի «Խաչատուրիանա»-ն, ինչպես նաև Տիգրան Մանսուրյանի և Ռոբերտ Ամիրխանյանի կինոերաժշտությունը։
Մենակատարներ՝
Սիմոն Սարգսյան. դաշնամուր
Աստղիկ Վարդանյան. ջութակ
Տոմսերի արժեքը՝ 3000-10000 դրամ
Տեղեկությունների համար զանգահարել՝ (010) 52-67-18
Տոմսարկղ` (055) 220-120, (010) 58-60-46

«Հոգևոր խմբերգային երաժշտության համերգ».«Հովեր» պետական կամերային երգչախումբ
Հուլիսի 23-ին՝ ժամը 19:00-ին, Գյումրու կամերային դահլիճում տեղի կունենա «Հովեր» պետական կամերային երգչախմբի «Հոգևոր խմբերգային երաժշտության համերգ» խորագրով մենահամերգը։
Ծրագրում`
Կոմիտաս. «Էջ Միածինն ի Հoրէ» (հատված՝ Սբ. Պատարագից)
Յ. Մյանտյույարվի. «Mein Gott, Mein Gott, warum hast du mich verlassen?»
(թարգմ.` Աստված իմ, Աստված իմ, ինչու՞ լքեցիր ինձ) մոտետ 22
Ռ. Շչեդրին. «Запечатленный Ангел», (թարգմ.` «Կնքված հրեշտակը»), մաս առաջին
Ֆ. Պուլենկ. «Timor et Tremor» (թարգմ.` «Ահ ու սարսափ»)
Ա. Բրուքներ. «Cհristus factus est» (թարգմ.` «Քրիստոս հնազանդ եղավ»)
Յ. Ս. Բախ. «Ich lasse dich nicht» (թարգմ.` «Չեմ թողնի քեզ»)
Կոմիտաս. «Սուրբ-սուրբ»
Կոմիտաս. Հարսանեկան շարք
Երգչախմբավար` Սոնա Հովհաննիսյան
Հասցե` ք. Գյումրի, Շչերբինայի փողոց, 3 շենք
«Հովեր» պետական կամերային երգչախմբի աջակիցն է «Կողբ» հիմնադրամը
Տոմսերի արժեքը`
2000 ՀՀ դրամ
ՄԻՆՉԵՎ 6 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՈՒՏՔՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է
Տեղեկությունների համար զանգահարել՝ (010) 52-67-18
Տոմսարկղ` (010) 58-60-46 , (055)22-01-20

«Ամռան գիշեր». համերգ՝ նվիրված Հայրիկ Մուրադյանի 120-ամյակին
Երևանի պետական կամերային երգչախումբը հուլիսի 28-ին՝ ժամը 19:30, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կներկայացնի «Ամռան գիշեր» խորագրով համերգը՝ նվիրված Հայրիկ Մուրադյանի 120-ամյակին։
Երեկոյի ընթացքում կհնչեն ժողովրդական երգերի մշակումներ։
Համերգը կղեկավարի երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար Քրիստինա Ոսկանյանը։
Ծրագիր՝
Կոմիտաս
1. Սև ա չոբանի շունը
2. Շախկր-շուխկր
3. Վարդ ա յարս
4. Հոյ իմ նազանի յարը
5. Պուճուր աղջիկ սևավոր
6. Շողեր ջան
7. Գութանը հաց եմ բերում
8. Նոր եմ նոր մածուն մերել
9. Յար ջան արի
10. Այ սիրուն կաքավ (պրեմիերա)
11. Հոյ, նազան
12. Էս գիշեր, լուսնակ գիշեր (պրեմիերա)
13. Այ ծամով աղջիկ (պրեմիերա)
14. Իմ չինարի յարը
15. Հաբրբան (պրեմիերա)
16. Ապարանը քարոտ ա (պրեմիերա)
Մշակումներ
17. Երազ (պրեմիերա), մեներգիչ Էդգար Վարոսյան, մշ.՝ Վահագն Բաբլոյան
18. Կաքավիկ, մեներգչուհի` Նելլի Քալաշյան, մշ.՝ Վահագն Բաբլոյան
19. Խլբանե (պրեմիերա), մենրգչուհի՝ Ժաննա Դավթյան, մշ․՝ Վահագն Բաբլոյան
20. Սանդի երգ, մշ․ Կոնստանտին Պետրոսյան
21. Աշնան գիշեր, մեներգչուհի՝ Ժաննա Դավթյան, մշ.՝ Վահագն Բաբլոյան
22. Կանչում եմ արի, արի և Հոյ նար (պրեմիերա), մեներգիչ Անդրանիկ Մալխասյան, մշ.՝
Վահագն Բաբլոյան
23. Րուրի, մեներգչուհի՝ Ժաննա Դավթյան, մշ․՝ Վահագն Բաբլոյան
24. Բինգյոլ (պրեմիերա), մշ․՝ Վահագն Բաբլոյան
25. Ամռան գիշեր, մեներգչուհի՝ Ժաննա Դավթյան, մշ.՝ Վահագն Բաբլոյան
26. Ջուր կուգեր, մեներգչուհի՝ Ժաննա Դավթյան, մշ.՝ Վահագն Բաբլոյան
ՄԻՆՉԵՎ 6 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՈՒՏՔՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է:
Տեղեկությունների համար զանգահարել՝ (010) 52-67-18,
Տոմսարկղ` (010) 58-60-46

Հուլիսի 31-ին՝ ժամը 20:30-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան զբոսայգու բացօթյա բեմում հանդես կգա «Արցախ» ջազ նվագախումբը։
Համերգը կղեկավարի նվագախմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Լալայանը։
Ձեզ սպասվում է իսկական երաժշտական ճանապարհորդություն՝ սվինգի դասականներից մինչև լատինաամերիկյան ռիթմեր, հայկական մեղեդիներից մինչև համաշխարհային ջազի գլուխգործոցներ։
Մենակատարներ՝ Ալյոնա Բալույան (վոկալ), Գարո Խարազյան (վոկալ), Մարատ Բալայան (վոկալ), Գոռ Հայրապետյան (վոկալ), Անուշ Ստեփանյան (վոկալ), Գագիկ Ադամյան (զուռնա, բլուլ)։
Ծրագրում՝
• Քաունտ Բեյսի. «Jackson County Jubilee»
• ԱլեքսանդրԱճեմյան. «Արի, արի»
• Բադի Րիչ. «Mexicali Nose»
• Ֆրենկ Սինատրա. «More»
• Քոուլ Փորթեր. «Night and Day»
• Մարտին Վարդազարյան. «Այս ինչ կատարվեց»
• Էրիկ Ռիչարդս. «Black Orpheus»
• Նաթալի Քոուլ. «Love»
• Մարտին Վարդազարյան. «Խաչմերուկ»
• «The Lady is a Tramp»
• Ջոն Ուոսոն. «Caravan»
• Դարմոն Միդեր. «Desafinado»
• «It Had Better Be Tonight»
• Չարլի Փարքեր. «Little Suede Shoes»
• Մարտին Վարդազարյան. «Սա Երևանն է»
• Կոնստանտին Օրբելյան. «Արցախ»
• «Դիլիջան», «Արևիկ», «Գալիս ես», «Զուռնա»
• «Mack the Knife»
• Արթուրո Սանդովալ. «Funky Cha Cha»
• Ալեքսանդր Աճեմյան. «Երանի թէ»
• Կոնստանտին Օրբելյան. «Երգ ճանապարհի»
Տոմսերի արժեքը՝ 3000 - 10000 դրամ
Տեղեկությունների համար զանգահարել՝ (010) 52-67-18,
Տոմսարկղ` (010) 58-60-46