Համերգներ

Գալիք համերգներ
05 մրտ
Կամերային երաժշտության տուն
Գնել տոմս

1900+ | 15-ամյակ

Մարտի 5-ին, ժամը 19:30
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն

15 տարի. տասնյակ հայաստանյան պրեմիերաներ, հրապարակումներ և երաժշտասերների բազմահազար լսարան

Մարտի 5-ին 1900+ 20-րդ դարի համաշխարհային երաժշտության համերգաշարը տոնում է իր 15-ամյա հոբելյանը։

Տասնհինգամյա գործունեության արդյունքում կազմակերպվել են համերգներ՝ նվիրված եվրոպական ամերիկյան, լատինամերիկյան, ինչպես նաև ասիական տասնյակ երկրների 20-րդ դարի և ժամանակակից երաժշտությանը։ Մարտի 5-ին հոբելյանական համերգը նվիրված է լինելու երկար սպասված վերջին երկու դարերի հայ երաժշտությանը, որի շրջանակում առաջին անգամ կատարվելու է նաև մեր օրերի վառ կոմպոզիտորներից մեկի՝ Էլեն Յոլչյանի՝ հատուկ այս հոբելյանի համար գրված «15+» ստեղծագործությունը։ Ծրագրում են նաև մի շարք հայ դասական կոմպոզիտորների գլուխգործոցներ՝ Կոմիտաս, Խաչատրյան, Բաբաջանյան, Միրզոյան, Սարյան և այլոք։ Մանրամասները՝ ստորև։

Արամ Խաչատրյան (1903-1978)
Տոկատ (1932)
 
Էդվարդ Միրզոյան (1921-2012)
Պոեմ (1971)
 
Կոմիտաս (1869-1935)
Շուշիկի (1906)
 
Հարություն Դելլալյան (1937-1990)
Սոնատ «Նվիրում Կոմիտասին» (1982)
 
Ղազարոս Սարյան (1920-1998)
Երեք պոստլյուդ (1990)
Էլեն Յոլչյան (*1992)
15+ (2024)
պրեմիերա
 
Արամ Հովհաննիսյան (*1984)
Չորս լիտանիաներ (2008-09)
 
Հայկ Մելիքյան (*1980)
Երկու մետամորֆոզ (2023)
պրեմիերա
Առնո Բաբաջանյան (1921-1983)
Վեց պատկեր (1965)

ՄԻՆՉԵՎ 6 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՈՒՏՔՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է:

Տեղեկությունների համար զանգահարել՝ (010) 52-67-18
Տոմսարկղ` (010) 58-60-46

Անուն Շարք Տեղ Գին Ջնջել
 
  Առկա տոմսեր Գին Քանակ
Ընտրեք քանակը և սեղմեք Շարունակել կոճակը