«Սողոմոն և Սողոմոն» | Բաբկեն Չոբանյան և Հայկ Մելիքյան

2021 թ. սեպտեմբերի 24, ուրբաթ
Կամերային երաժշտության տուն
Սկիզբը 20:00

«Սողոմոն և Սողոմոն» | Բաբկեն Չոբանյան և Հայկ Մելիքյան

Համերգը կայացել է

Գոհաբանության երեկո՝ նվիրված Սողոմոն Թեհլիրյանի աղմկահարույց դատավարության 100-ամյակին և Կոմիտաս Վարդապետի տարեդարձին

????Սեպտեմբերի 24` ժամը 20:00, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն

〽Երկու Սողոմոն, Թեհլիրյան և Սողոմոնյան։ Երկու ճակատագրեր՝ աղճատված Հայոց Ցեղասպանությամբ։ Վարդապետի լռությունը և իր ժողովրդի համար վրեժխդնիր եղած և արդար ցասումով լի հայորդին։ Մի կողմից մինչև հոգու խորքը խելագարության աստիճան ցնցված Սողոմոնը, մյուս կողմից Սողոմոնը, ով դատավճիռ կայացրեց Օսմանյան կայսրությունում հայերի ջարդի հեղինակի՝ նախկին թուրք վեզիր Թալեաթ Փաշայի նկատմամբ. «Ես սպանել եմ, բայց մարդասպանը ես չեմ»։

1921 թվականին՝ հարյուր տարի առաջ, բեռլինյան դատարանը, հաստատելով ամբաստանյալի այս բառերը, ճանաչեց Թեհլիրյանին անմեղ՝ հայ ժողովրդի դահճի մտադրված սպանության մեջ։
«Սողոմոն և Սողոմոն» նախագծում միավորվել են երկու Մեծ հայերի անունները, Սողոմոններ, ում հիշատակի առջև այսօր խոնարհվում ենք։ Մենք խոնարհվում ենք երաժշտական հանճար Սողոմոն Սողոմոնյանի առջև և մեր երախտագիտությունն արտահայտում Սողոմոն Թեհլիրյանի նկատմամբ, ով մեկ գիշերում մեղադրյալից վերածվեց մեղադրողի։ Մենք շնորհակալ ենք բեռլինյան դատարանից, որի որոշումը դարձավ Հայոց Ցեղասպանության առաջին աղմկահարույց դատապարտումը։

Երկու Սողոմոնների հիշատակի առջև հարգանքի տուրք մատուցելու նպատակով՝ սեպտեմբերի 24-ին Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ճանաչված դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի կողմից կհնչեցվեն Կոմիտասի հավերժական երաժշտությունն ու Վարդապետին նվիրված ստեղծագործություններ, իսկ սիրված դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Բաբկեն Չոբանյանը կընթերցի ամենավառ հատվածները Բեռլինի նահանգային դատարանում Սողոմոն Թեհլիրյանի գործով դատական լսումների սղագրական հաշվետվությունից։