«Եղբայրներին»․ կամերային երաժշտության համերգ՝ Սևակ Ավանեսյան, և Հայկ Մելիքյան

2021 թ. հոկտեմբերի 29, ուրբաթ
Կամերային երաժշտության տուն
Սկիզբը 19:00

«Եղբայրներին»․ կամերային երաժշտության համերգ՝ Սևակ Ավանեսյան, և Հայկ Մելիքյան

Համերգը կայացել է

Ի՞նչ կլիներ, եթե Կոմիտասի ճակատագիրը չխեղվեր Ցեղասպանությամբ կամ Շոստակովիչը ականատես չլիներ պատերազմական թոհուբոհին ու հետպատերազմյան հետապնդումներին, կամ Լիգետին իր մաշկի վրա չապրեր նացիստների դաժանությունը։ Ցավոք, պատմությունն ու մարդիկ պարուրված են նմանօրինակ «մարդկային» դաժանություններով։

Մեկ տարի առաջ` այս օրերին, մեր վերքը ևս թարմացավ․․․ Համերգը նվիրում ենք մեր կողքին կանգնած և անմահացած #եղբայրներին։

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն, Իսահակյան 1, Երևան

29 հոկտեմբերի, Ժ․ 19:00

«ԵՂԲԱՅՐՆԵՐԻՆ». Կամերային երաժշտության համերգ

Սևակ Ավանեսյան, թավջութակ

Հայկ Մելիքյան, դաշնամուր

 

Ծրագրում՝

Հարություն Դելլալյան (1937-1990)

Սոնատ թավջութակի և դաշնամուրի համար (1976)

 

Դյորդ Լիգետի (1923-2006)

Սոնատ մենանվագ թավջութակի համար (1948-53)

 

Էլեն Յոլչյան (ծնվ. 1992)

“Sina” մենանվագ դաշնամուրի համար (2021)

Համաշխարհային պրեմիերա

 

Արվո Պյարտ (ծնվ. 1935)

“Frantres” թավջութակի և դաշնամուրի համար (1977|89)

 

Կոմիտաս (1869-1935)

Ծիրանի ծառ

Քելեր, ցոլեր

 

Դմիտրի Շոստակովիչ (1906-1975)

Սոնատ թավջութակի և դաշնամուրի համար ռե մինոր, op.40 (1934)

ՄԻՆՉԵՎ 6 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՈՒՏՔՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է: